Հովիկ Չարխչյան

հայ գրականագետ, հրապարակախոս, լրագրող, խմբագիր

Հովիկ Չարխչյան (հունիսի 25, 1964, Վանաշեն, Արարատի մարզ), հայ գրող, գրականագետ, լրագրող։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եվ, ի վերջո, ի՞նչ բան է կյանքը, եթե ոչ մասնակից լինելը[1]։
  • Սկիզբը քեզ հայտնի է ու դու առանց վարանելու հաստատում ես, որ այն կա։ Իսկ վերջն անհայտ է, դրա համար էլ հեշտ է վիճարկել նրա գոյությունը։ Բայց եթե դու կանգնած ես ճանապարհի մեջտեղում, ինչո՞ւ ես ընդունում դրա սկիզբն ու հերքում ես ավարտը[1]։
  • Ախր ինչպե՞ս չեք ուզում ընդունել, որ կյանքը ոչինչ չարժե, եթե այնտեղ գաղտնիքներ չկան, եթե ամեն ինչ հասկանալի է ու տեսանելի, եթե ները չի զարմացնում, բացառիկը չի հիացնում։ Խաչբառի պես մի բան է. լրացրեցիր դատարկ վանդակները՝ կարող ես արդեն մի կողմ նետել, որովհետև այն դադարում է քեզ համար հետաքրքիր լինել...[1]։
  • Երբեք չես կարող գուշակել անակնկալ արարքները, որ քեզ կմատուցեն ներամփոփ մարդիկ[1]։
  • Կնոջ խոսքերը հանգրվանեցին այնտեղ, որտեղ նրանց համար անկյուն է հատկացված՝ տղամարդկանց ունկերի ետևում[1]։
  • Թեև մենք ուշ-ուշ ենք հանդիպում ու շատ արագ էլ բաժանվում ենք, քանի որ երկարատև ընկերության միակ երաշխիքն, ըստ իս, միայն դա կարող է լինել[1]։
  • Եթե դու հեղինակը չես, ապա գոնե մասնակիցը կարող ես դառնալ[1]։
  • Հիասթափությունները կարող են նույնքան օգտակար լինել, որքան հիացմունքները։ Այլ հարց է, թե դուք ինչն եք դիտարկում հիասթափության պատճառ։
  • Կանայք այդպիսին են. նրանք միշտ ասում են այն, ինչն ամենաքիչն ես ուզում լսել։ Նման դեպքերի համար տղամարդն անպայման մեկ այլ պատասխան կգտներ՝ գուցե ոչ այնքան ազնիվ, բայց գոնե կանխատեսելի։ Մինչդեռ կանանց հազվադեպ է մտահոգում քո ներքին արձագանքը։ Բառերը քո կողմը կնետեն խրամատից թռչող նռնակի պես. բեկորները՝ քեզ, պայթյունի էֆեկտն՝ իրենց[1]։
  • Ձանձրույթը նաև մտերմացնում է մարդկանց։ Եթե չկա ուրիշ մի բան, որ կլրացնի ժամանակի պարապը, այդ դեպքում սկսում ես նկատել նրանց, ովքեր ժամեր շարունակ եղել են քո կողքին, բայց դու կամ միտքդ զբաղված եք եղել ոչ նրանցով։ Միշտ էլ այդպես է. առաջին հերթին ուշադրության է արժանանում այն, ինչը քիչ հետո մոտիկ լինել այլևս չի կարող, և դա է դառնում նրա կարևորման հիմնական կռվանը[1]։
  • Միշտ էլ այն, ինչն ամենակարևորն է, պիտի պահել աչքից հեռու։ Սիրտը որ սիրտ է՝ կրծոսկրով է պաշտպանված։ Սերմը որ սերմ է, իր պատիճն ունի, որպեսզի անմատչելի մնա։ Փշրեցիր կեղևը՝ ուրեմն սպասիր փորձության, ուրեմն վտանգել ես սերմը, նրա ծլարձակումը[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հովիկ Չարխչյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: