Գաղտնիք, այն, ինչ որ ուրիշներից ծածուկ է պահվում, չի հրապարակվում[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գաղտնիքդ երբեք մի՛ ասա երկու մարդու[2]։
Արիստոտել
  • Ով ասում է, թե ինքը գաղտնիք ունի, նա արդեն կիսով չափ բացել է գաղտնիքը[2]։
Դանիել Զանդերս
  • Չկա ոչինչ ավելի ճնշող, քան գաղտնիք պահելը[2]։
Լաֆոնտեն
Իմանուիլ Կանտ
  • Գաղտնիքը քո մեջ ամփոփիր[2]։
Եզնիկ Կողբացի
  • Գաղտնիքը ցանցի նման է. բավական է մի օղակը պատռվի, և ամեն ինչ դուրս կհոսի[2]։
Վիկտոր Հյուգո
  • Ոչ ոք գաղտնիքն այնպես չի պահում, ինչպես երեխան[2]։
Վիկտոր Հյուգո
  • Գաղտնիքը մարդկային գլխում և մարդկային կրծքում ավելի անմատչելի է ու անշոշափելի, քան ծովի հատակում[2]։
Կարլ Մարքս
  • Բարեկամներիդ մի ասա այն, ինչը չպետք է իմանա քո թշնամին[3]։
Արթուր Շոպենհաուեր
  • Ամենից ավելի դժվար է գաղտնի պահել իր մասին եղած կարծիքը[3]։
Բլեզ Պասկալ
Ուշելյե
Վոլտեր
  • Ամեն մարդ լուսնի նման ունի իր չլուսավորված կողմը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս[3]։
Մարկ Տվեն
  • Թե ինչ եմ մտածում՝ միայն ես գիտեմ։ Եթե սեփական մորուքիս մազն անգամ իմանա իմ մտքերը, արմատից կպոկեմ այն[3]։
Ավետիք Իսահակյան
  • Հաջողության ոգին գաղտնիք պահելն է և մի վճիռ լավ խորհելուց հետո կայծակի պես գործի դնելը[3]։
Ավետիք Իսահակյան
  • Ինչ երեք հոգու է հայտնի, այն կիմանան հարյուրը[4]։
Ագրիկոլա
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք գաղտնիք բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Աղբյուրներ

խմբագրել
  1. Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 1989, էջ 128։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 1989, էջ 129։
  4. Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ