Վիկտոր Հյուգո
ֆրանսիացի գրող
Վիկտոր-Մարի Հյուգո (ֆր.՝ Victor-Marie Hugo, փետրվարի 26, 1802 — մայիսի 22, 1885), ֆրանսիացի բանաստեղծ, սցենարի հեղինակ, ակնարկագիր, տեսական արվեստագետ, քաղաքական գործիչ, մարդկային իրավունքների ակտիվիստ և ֆրանսիական ռոմանտիզմ շարժման առաջնորդ։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Ցանկանալը քիչ է, հարկավոր է կարողանալ[1]։
- Մեծին ամենից մոտ կանգնած է ազնվությունը[2]։
- Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել՝ ահա թե ինչ է դժվար[2]։
- Իմաստուն մարդը տարիք է առնում, բայց չի ծերանում[3]։
- Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը[4]։
- Բանաստեղծն աշխարհն է՝ ամփոփված մի մարդու մեջ[5]։
- Բանաստեղծը առարկայականի փիլիսոփան է ու վերացականի գեղանկարիչը[5]։
- Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում[6]։
- Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով։ Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը[6]։
- Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի[7]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչև երկինք և հակառակը՝ խորտակել հիմնովին։ Մենք մեր արարքների երեխաներն ենք։
- Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը՝ աղքատություն։
- Բարի լինելը չափազանց հեշտ է։ Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար։
- Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում։
- Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում։
- Ծիծաղն արև է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը։
- Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը։
- Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց։
- Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ և եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ։
- Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը՝ ընթերցողը։
- Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է։
- Մեծ խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջև ծնկի եմ իջնում։
- Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է։
- Մահը փոխակերպում է հավերժական լույսի։
- Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը՝ ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 100.
- ↑ 2,0 2,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 39. ISBN 99941-807-0-3.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.
- ↑ Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին (2011-01-27)։ Վերստացված է՝ 2011-07-11։
- ↑ 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 95։
- ↑ 6,0 6,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 18։
- ↑ Վիկտոր Հյուգոյի 25 ոգեշնչող ցիտատները