Աստված, կրոնական պատկերացումներով՝ աշխարհն ստեղծող ու կառավարող գերագույն էակ կամ՝ բազմաստվածության մեջ՝ այդպիսի էակներից յուրաքանչյուրը։

Քաղվածքներ ստեղծագործություններից

խմբագրել
  • Ու՞ր էիր Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ,
...
Լույս տուր մեզ Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից ամեն[1]։
«Ուր էիր Աստված», Արթուր Մեսչյան
  • Երբ տեղն է գալիս, սուրբ եմ ձևանում,
Ժամում ծնկաչոք աղոթք եմ անում.
Բայց հոգիս վաղուց սատանին ծախած,
Աշխարհք եմ խաբում… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ[2]։
«Մեղա՜ քեզ, աստված…», Ալեքսանդր Ծատուրյան
  • Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…[3]
«Ամպոտ եղանակ», Պարույր Սևակ
  • Կամ ինքն Աստված իր անսահման բարությամբ
Պիտի ներեր նրան և կամ մարդն ինքնին
Պիտի քավեր հիմարությունն իր անձամբ[4]։
«Աստվածային կատակերգություն», Դանտե Ալիգիերի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ուր էիր Աստված - Արթուր Մեսչյան
  2. Մեղա՜ քեզ, աստված…, Վիքիդարան
  3. ԱՄՊՈՏ ԵՂԱՆԱԿ
  4. Դանտե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն», թարգմանիչ՝ Արբուն Տայան, 3-րդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, 1983 թ. - էջ 367:


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աստված հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք աստված բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։