Ժողովուրդ
Ժողովուրդ, երկու կամ ավելի անձերի խումբ, երկրի բնակչությունը կամ որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը։
Քաղվածքներ
խմբագրել- Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում[1]։
- Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով։ Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը[1]։
- Այն ժողովուրդը, որ չի խոնարհվում զավթիչների առաջ, զավթիչների աչքում միշտ բարբարոս ժողովուրդ է[2]։
- Ազատ չի կարող լինել այն ժողովուրդը, որը ճնշում է ուրիշ ժողովուրդների։ Ուրիշ ժողովուրդների ճնշելու համար նրան հարկավոր ուժը, ի վերջո, շուռ է գալիս հենց իր դեմ[2]։
- Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան[3]։
- Ամեն ժողովուրդ արժե իր կառավարությանը[1]։
- Ճնշում են միայն այն ժողովրդին, որը թույլ է տալիս իրեն ճնշել[1]։
- Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես[1]։
- Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը։ Գնացեք և սովորեք նրանից[1]։
- Ժողովրդին կաշառել անկարելի է, բայց երբեմն հաջողվում է խաբել նրան[1]։
- Մարդը գնում է, բայց ժողովուրդն անընդհատ նորոգվում է[1]։
- Ժողովրդի բարօրությունը բարձրագույն օրենք է[1]։
- Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը՝ երբե՛ք[4]։
- Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել[4]։
- Չի կարող ապրել մի ժողովուրդ, որ գնահատել չգիտի[4]։
- Դու՛, ժողովուրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես, քու ձայնը Աստծո ձայնն է[4]։
- Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է[4]։
- Ճանապարհը, որով անցնում են աշխարհի երկրներում ապրող ժողովուրդները, եթե անգամ նույնը չէ, միևնույն է` նույնն է: Պարզապես որոշ ժողովուրդներ այդ ճանապարհի տասներորդ կիլոմետրին են, որոշները` հիսուն, իսկ որոշներն էլ` հարյուր հիսուն: Այն, ինչ պիտի տեղի ունենա հիսուներորդ կիլոմետրին, բոլորի մոտ էլ տեղի է ունենում, գուցե տարբերվող սյուժեներով ու հերոսներով, բայց իմաստը նույնն է[5]:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 18։
- ↑ 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17-18։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 19։
- ↑ Աբել Միքայելյան, Փոփոխության քամին, Ե., Դարակ, 2020: