Լեզու
կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու հ
Լեզու, կամայական ազդանշանների (օրինակ՝ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշանների) համակարգ, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։
Քաղվածքներ
խմբագրել- Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում։ Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ։ Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է։
- Մաթեմատիկան տիեզերական լեզու է[2]։
- Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ ես։
- Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
- Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն,ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[4]։
- Ավելի քան 2700 մայր լեզուներից մեկը հայոց մեծասքանչ լեզուն է[5]։
- Ո՛վ մեր լեզուն, հայելի մաքրութեան, գորովի եւ արիութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահ ու մեր փառքն ես[6]։
- Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...[8]
- Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ[9]։
- Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին[10]։
- ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155.
- ↑ Գոհար Սավզյան (Մարտի 18, 2015 թ․)։ 16 լեզու իմացող մարդու 10 խորհուրդները սկսնակներին։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84։
- ↑ Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Գրանիշ
- ↑ Մեր լեզուն
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25։
- ↑ 10,0 10,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26։