Մաթեմատիկա
Մաթեմատիկա (հին հուն.՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից), գիտություն է կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին, պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Հույժ սիրելով համրողական արվեստը՝ խորհեցի թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում. մայր համարեցի այն բոլոր ուսմանց[2]։
- Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի[3]։
- Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստղագիտության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական[2]։
- Չիք արքայական ճանապարհ դեպ երկրաչափություն[2]։
- Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա[2]։
- Ով մաթեմատիկոս չէ, թող չկարդա իմ գործերը[4]։
Աղբյուրներ
խմբագրել