Գիտություն

մարդու ճանաչողական գործունեության ոլորտ, որը ծառայում է իրականության, առարկայի կամ երևույթների մասին իրատեսական գիտելիքների համակարգման
Գիտության գեղեցիկ աշխարհը

Ալբերտ ԱյնշտայնԽմբագրել

  • Գիտությունը մտքի բազմադարյան անխոնջ աշխատանքն է՝ համակարգի միջոցով ընդհանրացնելու մեր աշխարհի ճանաչողական բոլոր երևույթները[1]։

Հենրիխ ՀայնեԽմբագրել

  • Գիտության մեջ ամեն ինչ կարևոր է[1]։

Հովհաննես ԵրզնկացիԽմբագրել

  • Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց[1]։

Ալեքսանդր ԳերցենԽմբագրել

  • Դժվար գիտություններ չկան, կան միայն դժվար, այսինքն՝ չմարսվող շարադրանքներ[1]։

Ջորդանո ԲրունոԽմբագրել

  • Գիտությունը մարդկային հոգին հերոսացնելու լավագույն ուղին է[1]։

Օնորե դե ԲալզակԽմբագրել

  • Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է[1]։

Մարսելին ԲերթոլոԽմբագրել

  • Գիտությունը մարդկության բարերարն է[1]։

Նաղաշ ՀովնաթանԽմբագրել

  • Գիտությունը չարիքի սանձն է[2]։
  • Լավ է գիտունի հետ միշտ քաղցած մնալ, քան տգետի հետ քեֆ անել[3]։

Գևորգ ԱբաջյանԽմբագրել

  • Գիտությունը միշտ փոփոխվող, միշտ հարատևող մի կետ է, որին ձգտում է կամ որի հետևից վազում է մարդկային միտքը[4]։

Հովհաննես ԵրզնկացիԽմբագրել

  • Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց, իսկ տգետը նման է կույրին[5]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 127. 
  3. Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
  4. Գևորգ Աբաջյան, ed (1986). Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։. Երևան։ Սովետական գրող. էջ 352. 
  5. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գիտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: