Օնորե դե Բալզակ
Օնորե դե Բալզակ (ֆր.՝ Honoré de Balzac, մայիսի 20, 1799 — օգոստոսի 18, 1850), ֆրանսիացի վիպասան։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Լավ գրված պատմական վեպերը արժեն պատմության լավագույն դասընթացներ[1]։
- Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ[2]։
- Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի[2]։
- Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին[2]։
- Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է[3]։
- Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը[4]։
- Չափազանց շատ ուրախություն ճաշակող մարդիկ անխուսափելիորեն բթանում են[5]։
- Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թուլությունները[5]։
- Մեծ մարդիկ ուտելու մեջ միշտ չափավոր են[5]։
- Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին։ Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց։ Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել[6]։
- Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել[6]։
- Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ՝ հենց իր[6]։
- Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը[6]։
- Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար։ Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են[6]։
- Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել[6]։
- Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ[6]։
- Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում[6]։
- Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում[6]։
- Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը[6]։
- Անհեթեթություն է համարել, թե իբր տղամարդը երբեք չի կարող երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Դա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր՝ որևէ լուրջ գործ նվագելու համար[6]։
- Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը[6]։
- Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում[6]։
- Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները[6]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Նա, ով փնտրում է միլլիոններ, շատ ուշ է դրանք գտնում, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ չեն փնտրում, երբեք էլ չեն գտնում...
- Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսից մի քիչ ավելի գերադաս է։
- Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։
- Ամուսնությունը միշտ պետք է պայքարի այն հրեշի դեմ, որի անունն է սովորություն։
- Աստված չի ստեղծել դժբախտության և ոչ մի օրենք, բայց մարդիկ հավաքվելով, աղճատել են նրա ստեղծագործությունը...
- Երեսնամյա կինը
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 176.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.
- ↑ 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Սոֆա Պետրոսյան (26.02.2018)։ «Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։