Սեր
Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։
Քաղվածքներ
խմբագրել- Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի[1]։
- Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[3]։
- Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը[4]։
- Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից։ Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է[5]։
- Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...[6]
- Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը[7]։
- Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք[7]։
- Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները[8]։
- Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար[9]։
- Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ[8]։
- Սերը հեռավորություն չի ճանաչում[10]։
- Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը բաբախում է[10]։
- Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։
- Երբ դու սովորում ես բոլորին սիրել, թշնամիներիդ սիրել, դա ի՞նչ արժեք է դնում սիրո վրա։
- «Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը դու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
- Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
- Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
- Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար - և սեր արարյալի հանդեպ։
- Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
- Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
- Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
- Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
- Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
- Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
- Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
- Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
- Սկզբում մի վտքրիկ նախանձ- և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
- Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
- Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
- Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
- «Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» - այսպես է մտածում սիրողը։
- Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
- Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
- Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
- Միշտ հետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
- Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
- Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն» - իր առջև և ուրիշների։
- Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։
- Ես սրտեր սիրում եմ։ Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության։
- Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված։
- Սերը մի կախարդանք է, որին ո՛չ բնությունն է հաղթում, ո՛չ աղքատությունը և ո՛չ էլ նույնիսկ մահը, այլ միայն ժամանակը[11]։
- Իրական սերը փոխադարձություն չի պահանջում, իսկ նա, ով ցանկանում է իր սիրո դիմաց մրցանակ ստանալ, իզուր ժամանակ է ծախսում[12]։
- Սերը մարդկային զգայնականության գերագույն արտահայտությունն է[13]։
- Սիրո ներշնչող ուժը առավել տեսանելի է արվեստում[13]։
- Ամեն ինչից առաջ սերն է առաջացել[14]։
- Անպատասխան սերը տանջալից է նաև չսիրող կողմի համար[15]։
- Երբ կա մեծ սերը` մնացածը դեկորացիաներ են[16]։
- Բայց ինչպես հնազանդեցնել սիրտը, երբ արթնացել է սերը[17]:
- Սերը, հավանաբար ամենից ճիշտ է հուշում, թե ինչպես փրկել այն, ինչ սիրեցյալի համար կյանքից էլ թանկ է[17]:
- Անհնարին է, ո՛չ, չի կարող պատահել, քանզի սերը չի մոռանում ոչ մի կենդանի արարածի[17]:
- ...քանզի ամեն անգամ, երբ սերն է գալիս, այն ջահել է ու սքանչելի: Վայրի վարդի թարմ ծաղկի պես[17]:
- ...սերը կարող է մարդու հանել միչև երկինք և կարող է դժոխք նետել[17]:
- Սերը միշտ չէ, որ կույր է, այն իմաստուն էլ է լինում...[17]:
- Արդյոք շա՞տ բան է հարկավոր երկու երիտասարդների միմյանց սիրելու համար: Բավական է, որ նրանք իրար նկատեն շատերի մեջ, նայեն իրար աչքերի, իրար ձեռք բռնեն և նրանք երջանիկ են[17]:
- Գրքերում սերը կա՛մ բիրտ է, կա՛մ չափազանցված վեհ[18]: Ալինա Ռուշից
- Արդյո՞ք սերը հյուսված չէր բուրմունքից, արևի ճառագայթներից, դանդաղ հեշտանքից[18]։
- Չէ՜ որ իրական սերը հասարակ է[18]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս հրատարակչություն. էջ 68. ISBN 978-99930-1-121-7.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 35. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 54. ISBN 99930-2-276-4.
- ↑ 7,0 7,1 7,2 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 54. ISBN 99941-807-0-3.
- ↑ 8,0 8,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 55. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 48. ISBN 99941-807-0-3.
- ↑ 10,0 10,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 294.
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 291։
- ↑ Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում
- ↑ 13,0 13,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 90
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
- ↑ Վահե Ղուկասյան, Գրողի տարածը, Ե., Դարակ, 2020, էջ 10:
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020:
- ↑ 18,0 18,1 18,2 Աննա Մառ, Կինը խաչի վրա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Արթուր Եղիկյան, խմբագիր` Արմեն Ղազարյան: