Հեքիաթներ ծաղիկների մասին

«Հեքիաթներ ծաղիկների մասին», լատվիացի գրող Աննա Սաքսեի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականին:

Քաղվածքներ

խմբագրել
  • Բայց ինչպես հնազանդեցնել սիրտը, երբ արթնացել է սերը[1]:
  • Սերը, հավանաբար ամենից ճիշտ է հուշում, թե ինչպես փրկել այն, ինչ սիրեցյալի համար կյանքից էլ թանկ է[1]:
  • Աղջիկները ամուսնանում են, հեռանում հորից, և նրա սրտում բույն են դնում մենակությունն ու թախիծը[1]: Սաբիրջան
  • Ազատությունը հենց այնպես չի տրվում: Դրա համար արյամբ պետք է հատուցել[1]: Թորսունոյա
  • Բայց դե ով է ջահել ժամանակ դրամ կուտակել[1]:
  • Անհնարին է, ո՛չ, չի կարող պատահել, քանզի սերը չի մոռանում ոչ մի կենդանի արարածի[1]:
  • Աստվածներին անգամ միշտ չէ, որ հաջողվում է իրենց երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես իրենք կցանկանային[1]:
  • Բայց աստվածներն էլ, մարդկանց նման, ունեն չկամեցողներ ու նախանձողներ, որոնք չեն հանդուրժում մերձավորների հաջողություններն ու հաղթանակները[1]:
  • Բայց, ինչպես երկրային կնոջ, այնպես էլ հավերժահարսի համար չկա ավելի վիրավորական բան, քան սիրեցյալի կողմից իր գեղեցկությունը չըն¬դունելը, իսկ եթե նա իրոք գեղեցիկ չէ՝ նրան հաճոյանալ չցանկանալը[1]:
  • Չգիտես ինչու մեռածներին վերաբերվում են առավել ներողամտորեն, քան ողջերին[1]:
  • Աստվածները, ինչպես և բռնակալները, չեն խոստովանում իրենց սխալները, նույնիսկ եթե մարդասպան են դառնում[1]:
  • Միայն թե հանուն սիրո չի կարելի արհամարհել հայրենիքը: Իսկ ինչ կլինի, եթե կարոտես տունդ[1]: Արև
  • ...քանզի ամեն անգամ, երբ սերն է գալիս, այն ջահել է ու սքանչելի: Վայրի վարդի թարմ ծաղկի պես[1]:
  • ...սերը կարող է մարդու հանել միչև երկինք և կարող է դժոխք նետել[1]:
  • Սերը միշտ չէ, որ կույր է, այն իմաստուն էլ է լինում...[1]:
  • Փողից ավելի հզոր բան էլ կա: Դա քծնանքն է[1]: Խխունջ
  • Բախտը չար կատակ է անում նրանց հետ, ովքեր հույս ունեն անհոգ կյանքով պահպանել ջահելությունը[1]:
  • Ինչ պարտականություններ կարող են ունենալ երեխաները մոր հանդեպ, որը չի ճանաչել իր պարտականությունները երեխաների հանդեպ[1]:
  • Լավ է պառկել ջրի հատակում,
Քան հարբեցողի գրկում[1]:
  • Զինվորն անսիրտ պիտի լինի, սիրտը միայն կխանգարի[1]: Ժակ
  • Արդյոք շա՞տ բան է հարկավոր երկու երիտասարդների միմյանց սիրելու համար: Բավական է, որ նրանք իրար նկատեն շատերի մեջ, նայեն իրար աչքերի, իրար ձեռք բռնեն և նրանք երջանիկ են[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020: