Աննա Սաքսե
Աննա Սաքսե (լատիշ․՝ Anna Sakse, 1905 - 1981), լատվիացի խորհրդային գրող։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։
Քաղվածքներ
խմբագրել- Բայց ինչպես հնազանդեցնել սիրտը, երբ արթնացել է սերը[1]:
- Սերը, հավանաբար ամենից ճիշտ է հուշում, թե ինչպես փրկել այն, ինչ սիրեցյալի համար կյանքից էլ թանկ է[1]:
- Աղջիկները ամուսնանում են, հեռանում հորից, և նրա սրտում բույն են դնում մենակությունն ու թախիծը[1]: Սաբիրջան
- Ազատությունը հենց այնպես չի տրվում: Դրա համար արյամբ պետք է հատուցել[1]: Թորսունոյա
- Բայց դե ով է ջահել ժամանակ դրամ կուտակել[1]:
- Անհնարին է, ո՛չ, չի կարող պատահել, քանզի սերը չի մոռանում ոչ մի կենդանի արարածի[1]:
- Աստվածներին անգամ միշտ չէ, որ հաջողվում է իրենց երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես իրենք կցանկանային[1]:
- Բայց աստվածներն էլ, մարդկանց նման, ունեն չկամեցողներ ու նախանձողներ, որոնք չեն հանդուրժում մերձավորների հաջողություններն ու հաղթանակները[1]:
- Բայց, ինչպես երկրային կնոջ, այնպես էլ հավերժահարսի համար չկա ավելի վիրավորական բան, քան սիրեցյալի կողմից իր գեղեցկությունը չըն¬դունելը, իսկ եթե նա իրոք գեղեցիկ չէ՝ նրան հաճոյանալ չցանկանալը[1]:
- Չգիտես ինչու մեռածներին վերաբերվում են առավել ներողամտորեն, քան ողջերին[1]:
- Աստվածները, ինչպես և բռնակալները, չեն խոստովանում իրենց սխալները, նույնիսկ եթե մարդասպան են դառնում[1]:
- Միայն թե հանուն սիրո չի կարելի արհամարհել հայրենիքը: Իսկ ինչ կլինի, եթե կարոտես տունդ[1]: Արև
- ...քանզի ամեն անգամ, երբ սերն է գալիս, այն ջահել է ու սքանչելի: Վայրի վարդի թարմ ծաղկի պես[1]:
- ...սերը կարող է մարդու հանել միչև երկինք և կարող է դժոխք նետել[1]:
- Սերը միշտ չէ, որ կույր է, այն իմաստուն էլ է լինում...[1]:
- Փողից ավելի հզոր բան էլ կա: Դա քծնանքն է[1]: Խխունջ
- Բախտը չար կատակ է անում նրանց հետ, ովքեր հույս ունեն անհոգ կյանքով պահպանել ջահելությունը[1]:
- Ինչ պարտականություններ կարող են ունենալ երեխաները մոր հանդեպ, որը չի ճանաչել իր պարտականությունները երեխաների հանդեպ[1]:
- Լավ է պառկել ջրի հատակում,
- Քան հարբեցողի գրկում[1]: