Ազատություն
Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։
Քաղվածքներ
խմբագրել- Լավ է երգը շուրթերին ոտքի վրա մեռնել, քան ապրել շղթայված, որպես ճորտ ու գերի[2]։
- Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։
- Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ՝ նա երբեք չի լինի[4]։
- Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա[5]։
- Ուժեղների փառքը տկարների ազատությունն է[6]։
- Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը[7]։
- Ազատությունն ամենաթողություն չէ։
- Չկա մարդ, որ ազատություն չսիրի, սակայն արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր համար[8]։
- Կարլ Լյուդվիգ Բյոռնե
- Ստրկությունը ստրկություն է ծնում, ազատությունը՝ ազատություն[8]։
- Ուրիշ ժողովուրդների ճնշող ժողովուրդը չի կարող ազատ լինել[8]։
- Եթե ուզում ես ազատ լինել, ինքդ ազատ եղիր[8]։
- Ազտությունը հնարավոր է միայն այն երկրում, որտեղ իրավունքն իշխում է կրքերին[8]։
- Ժան Լակորդեր
- Բռնապետը, երբ դառնում է այդպիսին, իրեն ստրուկ է դարձնում[9]։
- Պիեռ Լերու
- Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը։ Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը[9]։
- Բացարձակ ազատություն կա միայն հիմարների մոտ[9]։
- Ազատությունն իրավունք է տալիս անել այն, ինչ թույլատրում են օրենքները[9]։
- Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա[9]։
- Լավ է ազատության մեջ մեռնել, քան բանտում ապրել։
- Ազատություն չեն տար, ազատություն կխլվի[9]։
- Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն[9]։
- Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն, ահա՝ ինչու շատերը վախենում են նրանից[9]։
- Ազատությունը երբեք չի շնորհվիլ. այն կա՛մ կխլվի քաջությամբ, կա՛մ կհաստատվի ջանք ու ճիգով։ Շնորհած ազատությունը, ինչպես և ստացած փողը, շատ վատ գնահատվում է և շատ շուտ կորցվում[9]։
- Ով ուզում է ազատ լինել, նա իսկապես ազատ է[9]։
- Բանտարկյալը փախուստի մասին ավելի շատ է մտածում, քան բանտապահը՝ փականքների[10]։
- Մի՛ ենթարկվեք ոչ մեկի և ոչ մեկի մի՛ ենթարկեք ձեզ[10]։
- Ազատությունն այն է, երբ կախված ես միայն օրենքներից[10]։
- Ազատ է նա, ով կարող է չստել[10]։
- Ազատությունն ու սանձարձակությունը միմյանց հակադիր հասկացություններ են[10]։
- Կատարյալ ազատությունը ոչ թե անկախության մեջ է, այլ պատահական կախվածությունից չճնշվելու մեջ[10]։
- Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա[10]։
- Նիհար ազատությունը լավ է ճարպոտ ստրկությունից[10]։
- Ազատությունը, Սանչո՛ բարեկամ, բնության կողմից տրված ամենամեծ պարգևն է[11]։
- Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
- Վսեմ մարդը, տեսնելով վսեմը, դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, բայց կատարյալ գեղեցիկը իր տեսքով ցնցում է նրան և դիտապաստ է անում, նրա առջև նա ժխտում է ինքն իրեն։
- Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է։
- «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
- Ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի։
- Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
- Ես ուզում եմ իմանալ՝ դու ստեղծագործ թե փոխադրող մարդ ես, ցանկացած նկատառմամբ. իբրև ստեղծագործոզ՝ դու պատկանում ես ազատներին, իբրև փոխադրող՝ դու նրանց ստրուկն ու գործիքն ես։
- Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։ - -Ազատությո՜ւն,- գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թո՛ղ դաւ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան՝
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
Անդադար՝ Ազատությո՜ւն։
- «Ազատություն», Միքայել Նալբանդյան
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս հրատարակչություն. էջ 68. ISBN 978-99930-1-121-7.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 108.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 125.
- ↑ [http։//www.armtown.com/forum/lofiversion/index.php/t54.html Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր]։ Վերստացված է՝ 2008-12-28։
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 36. ISBN 99941-807-0-3.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 314.
- ↑ Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 10. ISBN 978-99941-817-9-7.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4:
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 5:
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6:
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 7:
Փիլիսոփայություն |
Բարություն — Չարություն |
Կյանք — Մահ |
Անմահություն |
Հոգի — Ազատություն — Ես |
Կենցաղ — Իրականություն |
Փաստ — Թեորիա — Աքսիոմ — Հիպոթեզ |