Միգել դե Սերվանտես
(Վերահղված է Սերվանտեսից)
Միգել Սերվանտես (իսպ.՝ Miguel de Cervantes, սեպտեմբերի 29, 1547 — ապրիլի 23, 1616), իսպանացի վիպասան, բանաստեղծ և սցենարի հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենից դառը մահը հայրենիքից հեռու, անօգնական մեռնելն է[1]։
- Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը[2]։
- Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[3]։
- Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ ելքի դուռ է թողնում[4]։
- Հիմարներին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[5]։
- Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին։
- Դաժանությունը չի կարող քաջության ուղեկիցը լինել[6]։
- Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն՝ ինչ ուզում են[7]։
- Ջանասիրությունը հաջողության մայրն է[8]։
- Շատախոսությունը միշտ էլ տհաճ է[9]։
- Լեռան կատարին մրջյունների վրա էլ են թևեր բուսնում[10]։
- Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է[11]։
- Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, մեզ համար՝ օրինակ ու խրատ[12]։
- Կեղծ պատմաբաններին հարկավոր է մահապատժի ենթարկել, ինչպես դրամանենգներին[12]։
- Օ՜ շողոքորթության հզորություն, որքան հեռուներ ես դու տարածվում, և որքան լայնարձակ են քո իշխանության սահմանները[13]։
- Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[14]։
- Գեղեցկությունը սրտերին խաղաղություն բերելու ուժ ու շնորհք ունի[15]։
- Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում[15]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 178։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 122։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 199։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 256։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 310։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 156։
- ↑ 12,0 12,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։
- ↑ 15,0 15,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 89։