Շատախոսություն
Շատախոսություն, երկար ու բարակ և, մեծ մասամբ, անիմաստ խոսակցություն կամ ավելորդ մանրամասնություններով ծանրաբեռնված՝ երկարացված խոսք՝ գրվածք[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ճշմարտություն չկա այն մարդու խոսք մեջ, որն ի վիճակի չէ վերահսկել իր լեզուն[2]։
- Ով շատ է խոսում, դառնում է անտանելի[2]։
- Ով շատ է խոսում, շատ հիմարություններ է ասում[2]։
- Շատախոս է նա, ով մտածել չգիտի[2]։
- Շատախոսության մեջ թաքնված է սուտը, իսկ սուտը, ինչպես հայտնի է, բոլոր արատների մայրն է[3]։
- Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենատգեղ խոսողը շատ խոսողն է[3]։
- Շատ խոսելն ու շատ բան ասելը միևնույն բանը չեն[3]։
- Քիչ իմացող մարդիկ ընդհանրապես շատ են խոսում, իսկ նրանք, ովքեր շատ գիտեն, քիչ են խոսում[3]։
- Շատախոսությունը միշտ էլ տհաճ է[3]։
- Ամենից շատ խոսում է նա, ով ասելու բան չունի[3]։
- Եթե մի անգամ ափսոսում ես, որ չես ասել, ապա հազար անգամ ափսոսում ես, որ չես լռել[3]։
- Շատախոսությունը ձանձրույթ է ծնում[3]։