Մահաթմա Գանդի

Հնդկական քաղաքական եւ կրոնական առաջնորդը
(Վերահղված է Մոհանդաս Գանդիից)

Մահաթմա Գանդի կամ Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી, հոկտեմբերի 2, 1869 — հունվարի 30, 1948), Հնդկաստանի քաղաքական և հոգևորական առաջնորդ։

Մահաթմա Գանդին

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես միշտ կրկնել եմ ու կկրկնեմ, որ խաբեբան վերջին հաշվով խաբում է ինքն իրեն[1]։
  • Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն[2]։
  • Ներելն առավել արիություն է, քան պատժելը։ Թույլը չի կարող ներել։ Ներելն ուժեղի հատկանիշ է[3]։
  • Վախկոտն անընդունակ է սեր դրսևորել, դա քաջի առանձնաշնորհն է[4]։
  • Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել[5]։
  • Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ։ Իսկ հետո դու հաղթում ես[6]։
  • «Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կկուրացնի[6]։
  • Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին։ Թույլերը երբեք չեն ներում[6]։
  • Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը[6]։
  • Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան այլոց բարոյախրատական դասերի տոննաները[6]։
  • Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով ճիշտ իրենց նմաններին[6]։
  • Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է[6]։
  • Երբ նպատակ գտնես, ռեսուրսները կգտնվեն[6]։
  • Ապրելու միակ եղանակն ուրիշներին ապրել թույլ տալն է[6]։
  • Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա։ Ես ինքս առանց մեղքերի չեմ, և այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս կենտրոնացնել ուրիշների սխալների վրա[6]։
  • Այնքան էլ խելոք միտք չէ սեփական իմաստության վրա վստահ լինելը։ Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույն մարդն էլ կարող է թուլություն ցուցաբերել, և ամենաիմաստունն էլ կարող է սխալվել[6]։
  • Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ[6]։
  • Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշտով, իսկ բռնությունը՝ համբերությամբ[6]։
  • Մեկի համար հնարավորը՝ հնարավոր է բոլորի համար[6]։
  • Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել[6]։
  • Աստված սեր է։ Սա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ ամբողջությամբ։ Սերն Աստծուն հավասար բան է[6]։
  • Ի՞նչ տարբերություն կա մեռածների, որբերի ու անտունների համար, հանուն ինչի՞ են կատարվում այս ամենաթողությունն ու ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն թե՞ հանուն սրբազան դեմոկրատիայի և լիբերալիզմի[6]։
  • Մարդն իր սեփական մտքերի արտադրանքն է։ Ինչի մասին որ նա մտածում է, այն էլ դառնում է։ Այնուամենայնիվ, իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է[6]։
  • Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը[6]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 57. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 233. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 292. 
  5. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 302. 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 Մարիա Ղուկասյան (30.01.2018)։ «Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մահաթմա Գանդի հոդվածը նաև Վիքիպեդիայում: