Խոսք
Խոսք, լեզվի գործնական կիրառությունը իբրև հաղորդակցման միջոց[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Պարզությունը խոսքի գլխավոր արժեքն է[2]։
- Ով լռել չգիտի, չգիտի նաև խոսել[2]։
- Մշուշապատ խոսել կարող է ամեն բան, պարզ խոսել կարող են քչերը[2]։
- Հակիրճությունը հաճելի է, երբ այն զուգակցվում է պարզության հետ[2]։
- Ով շատ է խոսում, քիչ է մտածում[2]։
- Ռալֆ Էմերսոն
- Խոսքը մարդկային ուժի զորավարն է[3]։
- Ամենալավը ուղիղ ու պարզ ասված խոսքն է[3]։
- Խոսքի ուժը քիչ բառերով շատ բան արտահայտել կարողանալն է[4]։
- Մինչ խոսելը կամ գործելը հարկավոր է խորհել[4]։
- Սուր խոսքը գնդակ է, որ հրազենի փողից դուրս գալով, անվրեպ խոցում է հակառակորդին։ Երբեմն այդ գնդակը հայտնաբերում են բանաստեղծների սրտում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 200։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 201։
- ↑ 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 202։
- ↑ 5,0 5,1 Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980