Պարզություն, հասկանալի՝ մատչելի լինելը, մատչելիություն։ Հստակություն, մաքրություն[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պարզությունը լույսի ու ստվերների ճիշտ տեղաբաշխումն է։
Գյոթե
  • Մի հետազոտիր մութ գործը, եթե դու արհամարհել ես պարզը։
Մենանդրոս
Մորուա
  • Ակնհայտ գործի մեջ արդեն առկա է նրա լուծումը։
Պուբլիլիոս Սիրոս
  • Պարզությունը գրչի մարդկանց քաղաքավարությունն է։
Ռենար
  • Միակ հատկանիշը, որ պետք է ձեռք բերել ոճի մեջ, պարզությունն է։
Ստենդալ
  • Եթե պարզն ու ակնհայտը իրենք իրենց բացատրում են, ապա առեղծվածն արթնացնում է ստեղծագործական միտքը։
Ստեֆան Ցվայգ
  • … իր իսկ բնույթով ամեն խճճված բան ձգտում է պարզության, իսկ ամեն մութ բան`լույսի։
Ստեֆան Ցվայգ
  • Մաքրությունը ապականությունը դիտելու ընդունակությունն է։
Վեյլ
  • Փիլիսոփաների բարեխղճությունը պարզության մեջ է։
Վովենարգ
  • Այնտեղ, ուր թագավորում է պարզությունը, արժեքների սանդղակը կորցնում է իր իմաստը։
Քամյու

Աղբյուրներ

խմբագրել
  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք պարզություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։