Գործ
Գործ, աշխատանք[1], աշխատանքի արդյունք, աշխատանգով ստեղծված նյութական արժեք, գրական կամ գիտական ստեղծագործություն և այլն։
Քաղվածքներ
խմբագրել- Մանր գործը ծնում է մանր մարդկանց։
- Այն ամենը, ինչ անում ես, պետք է անես լավ, եթե նույնիսկ խենթություն ես գործում։
- Յուրաքանչյուր ազնիվ գործ ինքն իր համար ճանապարհ է հարթում։
- Միայն հանգստությունից կարող են ծնվել մեծ ու գեղեցիկ գործեր. դա այն հողն է, որի վրա աճում են հասուն պտուղներ։
- Լավ սկիզբը գործի կեսն է։
- Մեզնից յուրաքանչյուրն իր գործերի զավակն է։
- Գործի մասին դատի'ր ըստ արդյունքի[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
- ↑ Աֆորիզմներ, Իմաստուն մտքեր, Երևան, 2009 թ.
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Երևան, 1989։