Օվիդիոս
(Վերահղված է Օվիդիուսից)
Պուբլիոս Օվիդիոս Նազո (լատ.՝ Publius Ovidius Naso, մարտի 20, մ.թ.ա. 43 — մ.թ. 17 (18)), հռոմեացի բանաստեղծ։
Քաղվածքներ
խմբագրել- Գործի մասին դատիր ըստ ելքի[1]։
- Մաքուր խիղճը չի վախենում ո՛չ ստից, ո՛չ ասեկոսեներից, ո՛չ բամբասանքներից[2]։
- Հողը ծնում է, և՛օգտակար, և՛ թունավոր բույսեր[3]։
- Տեսնում և հավանություն եմ տալիս լավագույնին, հետևում եմ վատագույնին։
- Քանի դեռ երջանիկ ես, քեզ կշրջապատեն բազմաթիվ ընկերներ, իսկ երբ գան ծանր օրերը, միայնակ կլինես։
- Օգտվի՛ր ջահելությունից. կյանքն արագ է անցնում. հաջորդիվ ուրախություններն այնքան սքանչելի չեն լինի, ինչպես առաջինները։
- Ամեն ինչ փոխվում է, ոչինչ չի անհետանում։
- Պահակախումբը գողի համար միայն հրավեր է։
- Հնարավորությունը միշտ հզոր է։ Թող ձեր կարթը միշտ ջրի մեջ լինի, իսկ ձուկն այնտեղ, որտեղ ամենից քիչ եք ակնկալում։
- Պատրաստ է արտասվել հենց նրանից, որ չկա որևէ բան, ինչի վրա կարելի է լացել։
- Անվտանգ չէ քո սիրո առարկան գովաբանել ընկերոջդ մոտ. արժե միայն, որ նա հավատա քո գովասանքներին, և կգնա քո հետքերով։
- Եթե չկա արցունք, սրբի դատարկ տեղերը։
- Կամ մի՛ սկսիր կամ հասցրու՛ ավարտին։
- Ով ինչ ուզում է թող մտածի իր մասին։
- Խիզախի համար ողջ երկրագունդն էլ հայրենիք է։
- Երջանիկ է նա, ով հմտորեն իր պաշտպանության տակ է առնում այն, ինչ սիրում է։
- Քիչ է հեռանալ կարողանալը. կարողացի՛ր հեռանալուց հետո չվերադառնալ։ Որպեսզի ուժասպառ տապը թափվի սառը մոխրի տեսքով։
- Ողջախոհ է նա, ում ոչ ոք չի ցանկացել։
- Սերն արվեստ է, որը կարելի է յուրացնել և որում կարելի է կատարելագործվել՝ միայն իմանալով դրա օրենքները։
- Բանաստեղծությունները չեն մեռնում։
- Կաթիլը քարը ծակում է ոչ թե ուժով, այլ հաճախակի ընկնելով։
- Դիմացի՛ր և պինդ եղի՛ր, քանզի այս ցավը քեզ երբևէ օգուտ կբերի։
- Սովորել թույլատրված է նույնիսկ թշնամուց։
- Նավաբեկումից տուժածը խաղաղ ջրից էլ է վախենում։
- Մաքուր խիղճը ո՛չ ստից է վախենում, ո՛չ շշուկներից, ո՛չ բամբասանքից։
- Մենք դժվարությամբ ենք հավատում նրան, ինչին հավատալը հաճելի չէ։
- Խանդը մահացու հարված է հասցնում ամենաամուր և ամենաուժեղ սիրուն։
- Սիրո արժանանալու համար, միայն գեղեցկությունը քիչ է։
- Մենք միշտ ձգտում ենք արգելվածին և ցանկանում ենք անթույլատրելին։
- Ժամանակները փոխվում են, և մենք փոխվում ենք՝ դրանց հետ միասին։
- Թող ուժդ չհերիքի, բայց ցանկությունդ գովելի է։
- Կատեմ, թե կարողանամ, իսկ չկարողանամ, կսիրեմ՝ կամքիս հակառակ։
- Ձևացնելով՝ շուտով այդպիսին էլ կդառնաս։
Աղբյուրներ
խմբագրել