Միտք
մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսք, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության
Միտք, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։
Քաղվածքներ
խմբագրել- Միտքը գոյի պարզ ըմբռնումն է[2]։
- Միտքը մարդու հոգևոր ուժն է[3]։
- Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից[3]։
- Միտքը անտեսանելի բնությունն է, բնությունը՝ անտեսանելի միտքը[4]։
- Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա[4]։
- Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ[4]։
- Միտքը ինքը սնունդ է, մտածել, նշանակում է սնվել[4]։
- Հրաժարվել մտածելուց, նշանակում է հայտարարել իր հոգևոր սնանկությունը[4]։
- Միտքն ընդամենը կայծակ է գիշերվա մեջ, սակայն այդ կայծակն ամեն ինչ է[4]։
- Միտք։ Մեծ բան է։ Էլ ինչն է մարդու մեծությունը, եթե ոչ միտքը[4]։
- Երիցս մարդասպան է նա, ով սպանում է միտքը[4]։
- Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականությունն են[4]։
- Ով երկար է մտածում, միշտ չէ, որ լավագույն լուծումն է գտնում[3]։
- Միտքը սրտի քույրն է, խիղճը՝ նրանց ծնող մայրը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աֆորիզմներ իմաստության մասին
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989
- ↑ 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 274։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 275։
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980