Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
(Վերահղված է Վոլֆգանգ Գյոթեից)
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (գերմ.՝ Johann Wolfgang von Goethe, օգոստոսի 28, 1749 — մարտի 22, 1832), գերմանացի գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում[1]։
- Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել։ Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել[1]։
- Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է[2]։
- Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է[3]։
- Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի[1]։
- Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես[4]։
- Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել[4]։
- Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել[4]։
- Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է[5]։
- Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս[5]։
- Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի[5]։
- Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ[5]։
- Հավատա կյանքին։ Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ[6]։
- Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է[7]։
- Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը[7]։
- Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա[8]։
- Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է[8]։
- Ինչ չի գրավում՝ մեռած է[8]։
- Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է[9]։
- Մարդը միայն մարդկանց մեջ կարող է ճանաչել իրեն[10]։
- Մարդը ինքն իրեն ճանաչում է միայն այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը[10]։
- Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է[10]։
- Չնայած իրենց բոլոր թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո[10]։
- Սարսափելի է նա, ով արդեն կորցնելու բան չունի[10]։
- Մարդուն հատուկ է վատաբանել այն, ինչին ինքն անընդունակ է[10]։
- Ոչ ոք չի կարող դատել ուրիշներին, քանի դեռ չի սովորել դատել իրեն[11]։
- Ցանկացած վիճակ գեղեցիկ է, եթե այն բնական է[12]։
- Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է[12]։
- Երբ իրը դառնում է օգտակար, դադարում է գեղեցիկ լինելուց[12]։
Ֆաուստ
խմբագրել- ...ո՞վ ես, ի վերջո։
-Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն։
Անաղբյուր քաղվածքներ
խմբագրել- Երիտասարդներն ավելի շատ սիրում են խրախուսվել, քան կրթվել։
- Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծումը գտնում։
- Օտար երկիրը հայրենիք չի դառնա։
- Երախտամոռությունը թուլության ծնունդ է։ Մեծահոգի մարդիկ երբեք երախտամոռ չեն լինում։
- Առաջին և վերջին պահանջը հանճարից՝ դա ճշմարտությունն է։
- Տաղանդը ձևավորվում է լռության մեջ, բնավորությունը՝ բուռն, անհանգիստ միջավայրում։
- Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի շնորհիվ, և չկա այնպիսի իմաստնություն, որը հնարավոր չլինի փչացնել հիմարության միջոցով։
- Ես ստեղծված չեմ այս աշխարհի համար, որտեղ բավական է ոտքդ տնից դուրս գցես ու ընկնում ես աղբի մեջ։
- Գիտելիքն անսահմանափակ է, այն միանշանակ հավատի հակադրությունն է։
- Մարդու վարքագիծն այն հայելին է, որտեղ երևում է նրա բնավորությունը։
- Խելացի մարդը նա չէ, ով շատ բան գիտի, այն նա, ով լավ է ճանաչում ինքն իրեն։
- Այն, ինչ ձեզ համար անհասկանալի է, չի պատկանում ձեզ։
- Կյանքի նպատակը հենց ապրելն է։
- Գողերից ամենավտանգավորը տխմարներն են։ Նրանք մեզանից խլում են մեր ժամանակն ու տրամադրությունը։
- Երջանիկ մարդը չի հավատում հրաշքների։
- Ոչինչ չես կորցրել, եթե չես կորցրել ամեն ինչ։
- Հոգին դժբախտությունը կարող է թաքցնել, սակայն գաղտնի երջանկությանը նա չի դիմանա։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 124.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 132.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312.
- ↑ 4,0 4,1 4,2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 98.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 128.
- ↑ 7,0 7,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276.
- ↑ 8,0 8,1 8,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
- ↑ 12,0 12,1 12,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։