Դժբախտություն
Դժբախտություն, դժբախտ լինելը, դժբախտի դրությունը, անբախտություն[1]:
Քաղվածքներ
խմբագրել- Ամեն մի դժբախտության մեծությունը չափվում է ոչ թե իր էությամբ, այլ թե ինչպես է անդրադառնում մարդու վրա։
- Դժբախտության մեջ անդորրը գերագույն ամոքանք է։
- Դժբախտությունը բնավորությունների փորձաքար է դառնում։
- Դժբախտության դպրոցը լավագույն դպրոցն է։
- Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ դռնակ է թողնում դուրս գալու համար։
- Անձնատուր մի լինիր դժբախտությանը, բայց նրան ընդառաջ գնա կրկնապատկված արիությամբ։
Աղբյուրներ
խմբագրել- Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։