Դպրոց
Դպրոց, ուսումնակրթական հաստատություն, որ նախատեսված է ուսուցիչների ուղղորդմամբ աշակերտների ուսուցման համար։
Քաղվածքներ
խմբագրել- Դպրոցը վիթխարի ուժ է, որ որոշում է ժողովուրդների կենցաղն ու ճակատագիրը, նայած այն առարկաներին ու սկզբունքներին, որոնք դրված են դպրոցական կրթության սիստեմում։
- Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը, հարկավոր է այն ամուր պահել ձեռքում, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան։
- Ես դպրոցում արտադրական պրոցեսների կողմնակից եմ` ամենահասարակ, ամենաէժան, ամենաձանձրալի, որովհետև միայն արտադրական պրոցեսում է աճում մարդու, արտադրական կոլեկտիվի իսկական բնավորությունը։
- Դպրոցի առօրյայում ուսուցման պրոցեսի հետ կապված մանկական առօրյա աշխատանք մտցնելը բուն ուսուցումը դարձնում է հարյուրապատիկ ավելի կենսական ու ավելի խոր։
Աղբյուրներ
խմբագրել- Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։