Դմիտրի Իվանովիչ Մենդելեև (ռուս.՝ Дмитрий Иванович Менделеев, փետրվարի 8, 1834 — փետրվարի 2, 1907), ռուս քիմիկոս և գյուտարար, քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ստեղծողը։

Դմիտրի Մենդելեևը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ[1]։
  • Առանց բացառիկ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ, ո՛չ հանճարներ[2]։
  • Մարդ այնքանով է ավելի կատարյալ, որքանով ավելի է նա օգտակար հասարակական, պետական լայն շրջանակի շահերի համար։
  • Ամեն ինչ ենթարկվում է միայն աշխատանքին, մարդու աշխատանքին․ այսպիսին է պատմության լոզունգը։
  • Զրույցն ու խոսքերը հարկավոր են, բայց դրանք միայն սկիզբն են․ կյանքի ամբողջ էությունը գործերն են, խոսքից գործի անցնելու ունակությունը, դրանց համաձայնվածությունը։
  • Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների ու պետությունների կենցաղն ու ճակատագիրը, նայած այն հիմնական առարկաներին, որոնք դրված են դպրոցական կրթության համակարգում։
  • Ուսուցիչները, ինչպես տեղական լրատուներ, պետք է իրենց մասնագիտության գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա։
  • Սնահավատությունը իմացության վրա չհիմնված համոզվածություն է։ Գիտությունը պայքարում է սնահավատությունների դեմ, ինչպես լույսը խավարի դեմ։
  • Գիտության դերն է ծառայել․ նրանք բարօրության հասնելու միջոցներն են։
  • Երկրագունդը սահմանափակ է, իսկ գիտելիքներին սահման չի երևում։ Ուստի արդյունաբերությունն էլ, միանալով գիտելքիներին ու գիտություններին, խոստանում է զարգանալ անսահմանորեն։
  • Հիպոթեզները հեշտացնում ու ճշտում են գիտական աշխատանքը՝ ճշմարտությունը գտնելը, ինչպես երկրագործի գութանն է հեշտացնում օգտակար բույսերի մշակումը։
  • Ավելի լավ է պաշտպանել այնպիսի հիպոթեզը, որի սխալ լինելը ժամանակին կպարզվի, քան ոչ մի հիպոթեզ։
  • Հայտնի փաստերի լաբիրինթոսում առանց պլանի հեշտությամբ կկորչես։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 100. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 184. 
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դմիտրի Մենդելեև հոդվածը նաև Վիքիպեդիայում: