Ուսուցիչ, անձնավորություն, որ դասավանդում է դպրոցում, կրթություն է տալիս աշակերտներին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ[1]։
Ավետիք Իսահակյան
  • Ուսուցչի հպարտությունը աշակերտներին տված նրանց գիտությունն է[1]։
  • Յուրաքանչյուր ուսուցման ու դաստիարակության մեջ ամենագլխավորը ուսուցիչն է, նրա մտածելակերպը[1]։
  • Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում է գտնել այն[1]։
Ադոլֆ Դիստերվեգ
  • Ուսուցիչն աշակերտների հետ պետք է լինի եղբայրական սիրով, և այդ սերը պետք է զգան աշակերտները[1]։
Ղազարոս Աղայան
  • Ուսուցչի ապրելակերպը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է[1]։
Առնոլդ Թոփքինս
  • Նրանց, ում մոտ մենք սովորում ենք, կոչում ենք ուսուցիչներ, բայց մեզ սովորեցնողներից ոչ բոլորն են արժանի այդ կոչմանը[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Մանկավարժը մարդկային հոգու ճարտարապետն է[1]։
  • Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա. նա ձևավորում է մարդուն[1]։
Միխայիլ Կալինին
  • Դասավանդումն արվեստ է, ինչպես նկարիչը, երաժիշտը, ստեղծագործական երկունք են ապրում, այնպես էլ ուսուցիչը տառապանք է ապրում, երբ նրան չի հաջողվում համախմբել դասարանը[1]։
Նադեժդա Կրուպսկայա
  • Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է[2]։
Վիկտոր Հյուգո
  • Չափից դուրս խստությունը և կույր կարգապահությունը ուսուցչի անեծքն է աշակերտներին[2]։
Ֆելիքս Ձերժինսկի
Դմիտրի Մենդելեև
  • Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել[2]։
  • Ուսուցիչը լավ դասի համար պատրաստվում է ամբողջ կյանքի ընթացքում[2]։
  • Երեխան ատում է նրան, ով ծեծում է[2]։
  • Եթե իմ դիրեկտորական աշխատանքը չարժանանար բոլոր մանկավարժների հավանությանը, ես դպրոցում չէի մնա նույնիսկ մեկ օր[2]։
Վասիլի Սուխոմլինսկի
  • Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է[2]։
Լև Տոլստոյ

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 99։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ուսուցիչ հոդվածը նաև Վիքիպեդիայում: