Հպարտություն, իր արժանիքների գիտակցությունը, իր արժանապատվության զգացումը կամ հաջողության՝ որևէ բանի մեջ ունեցած գերազանցության զգացումի բավականությունը, պարծանք[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հպարտությունն արմատախիլ է անում բոլոր արատները, բացի ինքն իրենից[2]։
Էմերսոն
  • Եթե առջևից գնում է հպարտությունը, հետևից գնում է վնասը[2]։
Լյուդովիկոս XI
  • Իսկական հպարտությունը շատ ամաչկոտ է և վախենում է մարդկային կարծիքներից[2]։
Նիկոլայ Շելգունով
Մարի Սևինյե
  • Աննշան մարդկանց հպարտությունն արտահայտվում է նրանով, որ նրանք շարունակ խոսում են իրենց մասին, իսկ նշանավոր մարդկանց հպարտությունը նրանում, որ նրանք իրենց մասին երբեք չեն խոսում[3]։
Ֆրանսուա Մարի Վոլտեր
  • Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանակն է[3]։
Իվան Տուրգենև
  • Երբ այսօր հպարտանալու բան չկա, հպարտանում են երեկվա ծառայություններով[3]։
  • Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի[3]։
Լյուդովիկոս XI

Աղբյուրներ

խմբագրել
  1. Արդի հայերենի բացատրական բառարան։ Nayiri.com։ Վերստացված է՝ դեկտեմբերի 3, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 257։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 258։