Արատ
Արատ, մարմնական որևէ պակասություն, թերություն, բացասական հատկություն[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Հարբեցողությունը մայրն է բոլոր արատների։
- Արատները միշտ իրար հետ լեզու կգտնեն։
- Արատներ չունենալը լավ է, բայց վատ է գայթակղություններին չենթարկվելը։
- Բեջոթ
- Արատները, որոնց մենք ծաղրում ենք ուրիշների մեջ, ծիծաղում են մեզ վրա մեր մեջ։
- Չարլզ Բրաուն
- Կասկածամտությունը հիմարի արատն է, իսկ դյուրահավատությունը` խելոքի թուլությունը։
- Հպարտությունը արմատախիլ է անում բոլոր արատները, բացի ինքն իրենից։
- Յուրաքանչյուր արատ միայն խորանում է նրան առաքինության դիմակով ծածկելու փորձերից։
- Երիտասարդների հրապուրանքները ծերության օրերին դառնում են արատներ։
- Մենք հաճախ չենք տրվում որևէ արատի սոսկ այն պատճառով, որ դրանից մեզ ետ են պահում այլ արատներ:։
- Զրկել արատը հույսից, նշանակում է զենք տալ առաքինությանը։
- Լևիս
- Արատների լավագույն օգտագործումը դրանցից մեկի կիրառումն է մյուսների դեմ պայքարելիս։
- Հեզլիթ
- Չկա մեկն առանց արատների։ Մեզնից լավագույնը նա է, և դրանցից քիչ ունի։
- Ով խրախուսում է արատը, նա դրանով իսկ անարգում է առաքինությանը։
- Բոլոր մոդայիկ արատները առաքինության համբավ ունեն։
- Այլ մեղքերի մեջ հարբեցողությունն առանձնապես գռեհիկ ու ստոր արատ է։
- Արատավոր հոգին, որ զվարճանում է սրբությունով, նման չարագործի`ժպիտը շուրթերին։
- Եվ առաքինությունը կարող է դառնալ արատ, եթե նրան ճիշտ չօգտագործեն։
- Շեքսպիր
- Սնափառությունը բոլորի համար ամենազզվելի, ամենատհաճ արատն է, քանզի նրանով տառապում է յուրաքանչյուր մարդ` առանց բացառության, իսկ երկու սնափառություն երբեք իրար չեն սիրում։
- Չեստերֆիլդ
- Ուսուցիչները միշտ այնքան են, որքան արատները։
- Պետրարկա
- Մարդկանց հետ ապրիր հաշտ, սակայն պայքարիր արատների դեմ։
- Պուբլիլիոս Սիրոս
- Ամեն մի ավելորդություն արատ է։
- Որոշ արատներ թափանցում են մեր մեջ առաքինությունների տեսքով։
- Սենեկա Կրտսեր
- Արատները յուրացվում են նաև առանց ուսուցիչների։
- Սենեկա Կրտսեր
- Այլոց արատները միշտ մեր աչքի առաջ են, իսկ մեր սեփականը` թիկունքում։
- Սենեկա Կրտսեր
- Չափից դուրս մոլուցքը գինու նկատմամբ փակում է դուռը բոլոր արժանիքների և բացում բոլոր արատների առաջ։
- Վալերիոս Մաքսիմոս
- Օրենքները պետք է արմատախիլ անեն արատները և արմատավորեն առաքինությունները։
- Զգուշացեք ոմանց արատները ողջ աշխարհին վերագրելուց։
- Առաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է։
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։