Առաքինություն
Առաքինություն, առաքինի լինելը, բարոյականություն, պարկեշտություն, ազնվություն[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ամեն մի առաքինություն խիզախություն է. ահա թե ինչու «վախկոտ» բառը ամենածանր վիրավորանքն է։
- Առաքինությունը հոգու առողջությունն է։
- Ով առաքինություն է սերմանում, նա փառք է հնձում։
- Առաքինությունն անբաժանելի բան է. Նա կամ կա, կամ` չկա։
- Թերևս առաքինությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր նրբանկատություն։
- Բալզակ
- Առողջ և կենսունակ մնալու համար առաքինությունը պետք է հանդիպի խոչընդոտների ու դիմադրության, այլապես այն զառամում է և մահանում։
- Բարետի
- Չկա ավելի տհաճ բան, քան միջակ խելքի տեր առաքինի մարդը։
- Բեզոթ
- Կա մի սահման, որից այն կողմ զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց։
- Բյորք
- Բուգուր
- Երախտագիտությունը մեծագույն առաքինություններից մեկն է։
- Հեբել
- Մշտապես պահպանության կարիք ունեցող առաքինությունը հազիվ թե արժանի է պահակի։
- Հոլդսմիթ
- Վախեցիր այն մարդուց, որը պարծենում է իր առաքինություններով։
- Առաքինությունը նման է քաղցի կամ ծարավի. նրան պետք է հագեցնել։
- Ջերեմի Թեյլոր
- Երախտագիտությունն ավելի շուտ դժբախտների առաքինությունն է, քան երջանիկների։
- Թոմազեո
- Առաքինության հակադրությունն ավելի շուտ թուլությունն է, քան արատը։
- Համբերատարությունն ամենահերոսական առաքինությունն է և հատկապես այդ պատճառով նա արտաքուստ ոչնչով հերոսություն չի հիշեցնում։
- Լեոպարդի
- Մարդիկ հազվադեպ են խոսում այն առաքինության մասին, որն իրենք ունեն, սակայն ավելի հաճախ դատում են նրա մասին, որն իրենց չի բավականացնում։
- Առաքինությունը մեծահոգության հաղթանակն է շահամոլության հանդեպ։
- Լևիս
- Շատերն առաքինություն են համարում ավելի շուտ զղջումը սխալների համար, քան դրանցից խուսափելու ձգտումը։
- Համեստությունը պետք է լիներ նրանց առաքինությունը, ովքեր ուրիշ առաքինություններ չունեն։
- Լիխտենբերգ
- Հենց որ մենք ուզում ենք առաքինություն ցուցադրել, նա չքանում է։
- Կեյ
- Մարդու առաքինությունը մեծապես կախված է հանգամանքներից, նրա շրջապատից։
- Բազում են առաքինության քարոզիչները, բայց սակավ` նրա նահատակները։
- Հելվեցիուս
- Առաքինությունը ջահ է , որը լուսավորում է ոչ միայն նրան, ով տիրում է ջահին, այլև նրան, ով միայն դիտում է։
- Մերե
- Եվ առաքինությունները պետք է սահման ունենան։
- Առաքինությունն այն չէ, որ խույս տաս արատից, այլ այն, որ չձգտես նրան։
- Առաքինությունը կրքերի բացակայությունը չէ, այլ դրանց կառավարումը։
- Հենրի Շոու
- Ով հիանում է ուրիշների առաքինություններով, նա հիրավի ինքը շատ առաքինություններով է օժտված։
- Պուբլիլիոս Սիրոս
- Մենակությունը չի նպաստում առաքինություններին, սակայն վնասում է դատողությանը։
- Սեմուել Ջոնսոն
- Առաքինության արահետը շատ նեղ է, իսկ արատի ճանապարհը լայն է ու ընդարձակ։
- Սերվանտես
- Առաքինության օգուտն այնքան ակնհայտ է, որ չար մարդիկ այն պահպանում են շահից դրդված։
- Վովենարգ
- Առաքինության ամբողջ արժանիքը գործողության մեջ է։
- Առաքինությունը ժառանգաբար չի փոխանցվում։
- Փեյն
- Բնավորության մեջ չափավորության դրսևորումը միշտ առաքինություն է, սկզբունքների մեջ` միշտ արատ։
- Փեյն
- Թեև հպարտությունը չի համարվում առաքինություն, սակայն նա մայրն է բազում առաքինությունների։
- Քոլինգ
- Առաքինության համար անանցանելի ուղիներ չկան։
- Օվիդիոս
- Առաքինության զորությունն իր համեստության մեջ է։
- Ընկերությունն ավելին է, քան առաքինության գրավականը, նա հենց ինքն առաքինությունն է, բայց հասարակական։
- Ռազմատենչ թե խաղաղասեր` առաքինությունը միշտ զինված է. նա է լցնում զինվորի հրացանը և նշտարը դնում վիրաբույժի ձեռքը։
- Ֆրանս
- Անմեղությունը վախենում է ամեն բանից, իսկ առաքինությունը ոչնչից չի վախենում։
- Ֆրանս
- Առաքինության տանող լավագույն ուղին խուսափելն է այն բանից, ինչ պարսավում ես ուրիշների մեջ։
- Ֆալես
- Առաքինությունը նախանձից չի ապահովագրում։
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։