Հաղթանակ
Հաղթանակ, հաջողություն պայքարում, որն ավարտվում է հակառակորդի պարտությամբ։
Քաղվածքներ
խմբագրել- Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում[1]։
- Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ[1]։
- Եկա, տեսա, հաղթեցի[1]։
- Հաղթանակների հետ ստացած վերքը չի ցավում[1]։
- Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է[2]։
- Հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է[1]։
- Ուր միաբանություն, այնտեղ՝ հաղթանակ[1]։
- Հպարտացի՛ր միայն այն հաղթանակով, որ դու տարել ես ինքդ քո նկատմամբ[1]։
- Հաղթողների չեն դատում։
- Բնօրինակ՝ Победителей не судят.
- Ես չեմ սիրում պայքարել, ես սիրում եմ հաղթել։