Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս
ֆրանսիացի գրող
(Վերահղված է Հելվեցիուսից)
Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս (ֆր.՝ Claude Adrien Helvétius, փետրվարի 26, 1715 — դեկտեմբերի 26, 1771), ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը[1]։
- Ամենախիզախ պետությունը այն է, որտեղ ամենից լավ է պարգևատրվում արիությունը և ամենից ուժեղ է պատժվում վախկոտությունը[2]։
- Ազնիվ լինելու համար հարկավոր է հոգու ազնվությանը միացնել լուսավոր խելքը։ Նա, ում մեջ միավորված են բնության այդ տարբեր շնորհները, միշտ ղեկավարվում է հասարակական օգուտի կողմնացույցով[3]։
- Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը[4]։
- Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 23. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 37. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 40. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 45. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 46. ISBN 99941-807-0-3.