Խիզախություն, խիզախ լինելը, խիզախի հատկությունը[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Խիզախությունը հոգու մեծ հատկություն է. դրանով աչքի ընկած ժողովուրդը պետք է հպարտանա իրենով[2]։
Նիկոլայ Կարամզին
  • Ամենախիզախ պետությունն այն է, որտեղ ամենից լավ է պարգևատրվում արիությունը և ամենից ուժեղ է պատժվում վախկոտությունը[2]։
Հելվեցիուս
  • Ամեն մի խիզախ, ամեն մի ճշմարտասեր մարդ պատիվ է բերում իր հայրենիքին[2]։
Ռոմեն Ռոլան
  • Խիզախությունն ու տոկունությունը մարդկանց անհրաժեշտ են ոչ միայն թշնամիների զենքի դեմ, այլև հավասարապես ամեն մի հարվածի դեմ[2]։
Պլուտարքոս
  • Քաղաքացիական խիզախությունը և ռազմական խիզախությունն ունեն միևնույն ակունքը[2]։
Բալզակ
Միխայիլ Լոմոնոսով
Դեմոկրիտ
  • Խիզախ սրտին դիպչելով խորտակվում են բոլոր ձախորդությունները[2]։
Սերվանտես
  • Իսկական խիզախությունը դրսևորվում է աղետի ժամանակ[2]։
Վոլտեր
  • Խիզախությունն առաքինություն է, որի շնորհիվ մարդիկ հիանալի գործեր են կատարում վտանգի դեպքում[2]։
Արիստոտել
  • Ով խիզախ է, նա նաև համարձակ է[2]։
Ցիցերոն
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք խիզախություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 418։