Հայրենիք
Հայրենիք, այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է։ Պատմականորեն տվյալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնությամբ, բնակչությամբ, հասարակական և պետական կառուցվածքով, լեզվով, մշակույթով, կենցաղով, բարքերով և այլն։
Քաղվածքներ
խմբագրել- Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից[1]։
- Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից[1]։
- Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում[1]։
- Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը[1]։
- Որքան շատ ես զգում կապը հայրենիքի հետ, այնքան ավելի իրական ու հաճույքով ես այն պատկերացնում իբրև կենդանի օրգանիզմ[1]։
- Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում[1]։
- Կա հանցագործություն, որ չի ներվում, դա հայրենիքին դավաճանելն է[2]։
- Օտար երկիրը հայրենիք չի դառնա[2]։
- Հայրենիքը թերևս նախ և առաջ լեզուն է[2]։
- Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել[2]։
- Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում[2]։
- Անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ որ էլ նա չլինի[2]։
- Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը[2]։
- Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի[2]։
- Ինչպես առանց հողի, այնպես էլ առանց հայրենիքի ապրել չի կարելի[2]։
- Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ[2]։
- Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է[3]։
- Սուրբ է հայրենիքը։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի։ Բայց նրան չի կարելի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի[3]
- Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միայն մի բան. սիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով[3]
- Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է[3]։
- Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը[3]։
- Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն[3]։
- Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ և վեհ զգացումը[3]։
- Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր[3]։
- Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց[4]։
- Երկի՛ր իմ, երկի՛ր հավատով անմար,
- Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ[4]։
- Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[4]։
- Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է[4]։
- Բժիշկը, երբ ուզում է բուժել մի մարդու հիվանդություն, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա օրգանիզմի հետ։ Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևէ օգուտ մատուցել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան[4]։
- Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու[4]։
- Եղի՛ր քո հայրենիքի զավակը, խորապես զգա՛ քո կապը հարազատ հողի հետ, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից[4]։
- Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 250։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 251։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 252։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 80։