Մարդկություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Մարդկանց ամբոխ՝ լատվիական փառատոնում

ԱղբյուրովԽմբագրել

Մարսելին ԲերթոլոԽմբագրել

Դերենիկ ԴեմիրճյանԽմբագրել

  • Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը։ [2]

Վարդգես ՊետրոսյանԽմբագրել

  • Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[3]։

Անատոլ ՖրանսԽմբագրել

  • Երկրագնդի հարստության լրիվ օգտագործելը պահանջում է թե՛ սպիտակ, թե՛ սև և թե՛ դեղին ռասաների ուժերի համախմբում։ Շահագործելով, թուլացնելով, մի խոսքով, գաղութացնելով մարդկության մի մասը, մենք գործում ենք ինքներս մեր դեմ[4]։

Գարեգին ՆժդեհԽմբագրել

  • Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով[5]։

Վիլլե ՎալոԽմբագրել

  • Ես սրտեր սիրում եմ։ Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության[6]։

Առանց աղբյուրիԽմբագրել

Ավետիք ԻսահակյանԽմբագրել

  • Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
    Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
    Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
    Մարդկությունը սիրիր _ մարդկության չափ մեծ կլինես։
    Տիեզերքը սիրիր _ տիեզերքի չափ մեծ կլինես։

Միխայիլ ՊրիշվինԽմբագրել

  • Հողագնդի վրա ամեն գեղեցիկը արևից է, ամեն լավը՝ մարդուց։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 89. 
  5. Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  6. villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։