Արիստոտել
Արիստոտել (հին հուն.՝ Αριστοτέλης, Արիստոտելես, մ.թ.ա. 384 — մարտի 7, մ.թ.ա. 322), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Քաղվածքներ
խմբագրել- Գիրքը լավ է, եթե հեղինակը նրա մեջ ասում է այն բոլորը, ինչ պարտավոր է և ասում է այնպես, ինչպես հարկն է[1]։
- Ոչինչ այնքան չի քայքայում մարդուն, ինչպես ֆիզիկական անգործությունը[2]։
- Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան[3]։
- Մարդն իր բնույթով հասարակական էակ է[4]։
- Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է[5]։
- Աղքատությունը շատ բանի է կարոտ, ագահությունը՝ ամեն ինչի[6]։
- Բոլոր շողոքորթները ստորաքարշներ են[7]։
- Մարդկանց երեսին գովաբանելը շողոքորթության նշան է[7]։
- Գաղտնիքդ երբեք մի՛ ասա երկու մարդու[8]։
- Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 180.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
- ↑ http://www.irates.am/hy/1366964468
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 3։
- ↑ 7,0 7,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 1989, էջ 128։
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։