Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[1]։
Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[1]։
Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է[1]։
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։ [4]
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։ [4]
Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել։ Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով[6]։
Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրոններն են երաժշտության արդյունաբերություն աշխարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից[6]։
Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է։ Դա ինձ համար գործիք չե՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևէ այդպես բան։ Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում[6]։
Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։
↑ 1,01,11,21,31,4Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2.Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; name "hur" defined multiple times with different content
↑Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
↑ 3,03,13,23,3Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
↑ 4,04,1Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
↑ 5,05,1Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165.