Միխայիլ Լոմոնոսով
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (ռուսերեն՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 19, 1711 — ապրիլի 15, 1765), ռուս գիտնական և գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Հապաղումը երբեմն մահվան է հավասար։
- Եթե դու որևէ լավ բան ես անում դժվարությամբ, ապա աշխատանքը գնում է, իսկ լավը մնում, իսկ եթե վատ բանն ես հաճույքով անում, ապա հաճույքը գնում է, իսկ վատը մնում։
- Անխոնջ աշխատանքը հաղթահարում է բոլոր խոչընդոտները։
- Ով փոքր գործ չի կարող անել, նրա համար մեծ գործն էլ անհնար է։
- Շատ բան չարժե սխալներ նկատելը․ տալ ինչ-որ նոր բան՝ ահա թե ինչ է պատշաճում պատվարժան մարդուն։
- Կռապաշտական սնահավատությունը աստղաբաշխական հողագունդը պահել է իր ծնոտների մեջ՝ թույլ չտալով նրան շարժվել։
- Ընդհանուր օգուտի համար և հատկապես հայրենիքում գիտությունն արմատավորելու համար, հարազատ հոր դեմ ընդվզելը ևս մեղք չեմ համարում։
- Մեկ փորձը ես ավելի բարձր եմ դասում, քան միայն երևակայությամբ ծնունդ առած հազարավոր կարծիքները։
- Խիզախե՛ք հայրենիքը քաջությամբ փառաբանել։
- Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են։
- Ծույլ մարդը անարգ պարապության մեջ նման է անշարժ ճահճաջրի, որը բացի գարշահոտությունից և արհամարհելի զեռուններից, ոչ մի բան չի արտադրում։