Վիքիքաղվածք:Հոդվածների աղբյուրների կանոնակարգ
(Վերահղված է Վիքիքաղվածք:Վստահելի աղբյուրներից)
- Որպես աղբյուրներ կարող են ծառայել.
- Գրքերը, գիտական բնույթի ամսագրերը և քիչ թե շատ ճանաչված թերթերը:
- Գրականությանը նվիրված կայքերը, լրատվական կայքերը:
- Այլ բնույթի՝ տարբեր թեմաներին վերաբերվող վստահելի կայքեր:
- Թույլատրվում է օգտագործել տեսաձայնագրություններ, օրինակ յութուբ կայքից, եթե դրանք հրապարակվել են ճանաչված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից և ցանկալի է նշված լինեն քաղվածքի արտասանության րոպեները, օրինակ 10:45—10:47:
- Ցանկալի է
- Քաղաքական գնահատականների կտրվածքով քաղվածքների դեպքում օգտվել այն կայքերից, որտեղ նաև կից ներկայացված է համապատասխան տեսաձայնագրությունը:
- Ցանկալի չի որպես աղբյուր օգտագործել.
- Բլոգները (եթե իհարկե դա հեղինակային բլոգ չի որոշակի վիքիչափանիշներով նշանակալի անձնավորության, որի մասին հոդվածում կարելի է օգտագործել բլոգից խոսքեր, որպես պայմանական օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական բլոգից կարելի է Նիկոլի Փաշինյանի անձնական խոսքերը որպես քաղվածք օգտագործել):
- Քաղվածքներին (ցիտատաներին) նվիրված այն կայքերը, որոնք վստահելի չեն և նախատեսված են հիմնականում կայքերում ստատուս տեղադրելու համար:
- Խիստ ցանկալի չի
- Որպես աղբյուր օգտագործել այնպիսի սոցիալական կայքերը ինչպիսիք են՝ Ֆեյսբուքը, Օդնոկլասնիկը, Վկոնտակտեն, Թվիթերը, Ինսթագրամը և նման այլ կայքերը:
- Արգելվում է որպես աղբյուր օգտագործել.
- Այն կայքերը, որոնք քաղվածքների աղբյուրներ են նշում բլոգներ, տարատեսակ վիքիկայքեր:
- Արգելվում է այն կայքերը, որոնք սպամ կամ էրոտիկ գովազդներ են պարունակում, նշել որպես ֆիլմի աղբյուր:
- Արգելվում է այն տեսաձայնագրությունները, որոնց վերնագրերը ակնհայտ էթիկայից զուրկ բովանդակություն ունեն (օրինակ, երբ մարդու անուն ազգանունը նշված է որպես վերնագիր և գրված է փոքրատառ)
- Արգելվում է քաղվածքներ անձի բաժնում տեղադրել նշանակալիություն չունեցող անձի խոսքերը:
Աղբյուրներ տեղադրելիս ցանկալի է և ողջունվում է օգտագործել {{cite web}} և {{cite book}} կաղապարները, որոնց համար կարող եք նմուշ վերցնել այլ հոդվածներ կամ ակտիվացնել գադջեթների ցուցակում refToolbar գադջեթը, սակայն այն կիսավտոմատ է աշխատում, որոշ պարամետրեր տեղադրելուց հարկավոր է ձեռքով ուղղել: