Մոլիեր
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոլիեր (իսկական անունը՝ Ժան Բատիստ Պոկլեն, մկրտության թվականը՝ 1622 թ. հունվարի 15, Փարիզ — 1673 թ. փետրվարի 17, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան, թատրոնի տնօրեն, «բարձր կատակերգության» ժանրի հիմնադիր։
Քաղվածքներ
խմբագրել- Վատ կյանքը վատ մահ է բերում։
- Սիրո մեջ ես սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատերի մեջ փակել։
- Բժշկությունը մարդկության մեծագույն մոլորություններից է։
- Կարիքն օրենք չի ճանաչում, իսկ ով օրենք չունի, ապրում է անասունի պես։
- Պարտատերերից թաքնվելը շատ վատ քաղաքականություն է։
- Գեղեցկուհին իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ, գեղեցկուհուն ամեն ինչ ներելի է։
- Ինչ հաճելի է մտածել, որ դու ինչ-որ բան իմացել ես։
- Ինչ ուզում եք, ասեք՝ մարդու մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, այնպիսի մի բան, որ գիտնականները չեն կարող բացահայտել։
- Ով բոլորին ընկեր է, ես նրան ընկեր չեմ համարում։
- Ով գոնե մեկ անգամ կյանքում խելքը չի կորցրել։
- Նա, ով միշտ տխուր է, խոժոռ եւ խանդոտ, նրա սիրո սկիզբը հաճախ անհաջող է լինում։
- Մեդիտացիան մարդկության մեծագույն մոլորություններից է։
- Նա, ով չի սիրել, նույնն է, թե չի ապրել։
- Զրպարտության դեմ դեղորայք չկա։
- Գործը վեճերով տեղից չես շարժի։
- Պատիվն անսահմանորեն թանկ է կյանքից։
- Կեղծավորությունը մոդայիկ արատ է, իսկ բոլոր մոդայիկ արատները առաքինության տեղ են անցնում։
- Մեր օրերում երեսպաշտությունը հրաշալի առավելություններ ունի։
- Կարիքն օրենք չի ճանաչում,իսկ ով օրենք չունի ապրում է անասունի պես։
- Շատ անխիղճ ու տգեղ բան է չսիրել այն մարդուն, որը քեզ սիրում է։
- Սիրո մեջ ես սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատի մեջ փակել։