Վոլտեր
(Վերահղված է Ֆրանսուա Մարի Վոլտերից)
Վոլտեր (ֆրանսերեն՝ Voltaire) կամ Ֆրանսուա-Մարի Արուետ (ֆրանսերեն՝ François-Marie Arouet, նոյեմբերի 21, 1694 — մայիսի 30, 1778), ֆրանսիացի գրող, ակնարկագիր և փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնց ընթերցումը հաճելի պատկերացում է տալիս այն մարդու բնավորության, զգացմունքների, սովորությունների մասին, ով գրել է իր գիրքը[1]։
- Հիմարները իրենց համակրած հեղինակների մոտ եղած ամեն ինչով հիանում են[1]։
- Հոմերոսի և Վերգիլիոսի 12 բանաստեղծություններից կարելի է շատ ավել օգուտներ քաղել, քան այն բոլոր քննադատներից, որոնք խոսում են այդ մեծ մարդկանց մասին[2]։
- Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[2]։
- Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի[3]։
- Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում[3]։
- Միայն թույլերն են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մարդուն դրանք հարկավոր չեն[3]։
- Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է[4]։
- Աշխատանքի վեհությունը,-- ահա թե ամենից շատ ինչն է ինձ հրապուրել աշխարհում[4]։
- Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն[4]։
- Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով[4]։
- Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը աշխատությունն է[4]։
- Բարեկամության աչքերը հազվադեպ են սխալվում[5]։
- Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է[5]։
- Որքան սարսափելի է պատերազմի ամբողջ արհավիրքի ու հանցագործության խարազանը, այնքան ուժեղ պետք է լինի մեր երախտագիտությունը այն քաջարի մարտիկների նկատմամբ, ովքեր զոհվել են, որպեսզի մեզ թողնեն երջանիկ աշխարհ[6]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Ընկերության աչքերը հազվադեպ են սխալվում։
- Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել։
- Նա, ով ցանկանում է մարդուն զրկել կրքերից, այն հիման վրա, թե դրանք վտանգավոր են, նմանվում է նրան, ով կցանկանա դուրս հանել մարդու ամբողջ արյունը՝ ելնելով այն բանից, որ նա կաթվածահարություն պատճառ է։
- Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 178.
- ↑ 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 179.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 66.
- ↑ 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 106։
- ↑ Անցյալի անվեհեր ռազմիկները, Բլոխա Յու. Վ., Երևան, 2010: