Ադոլֆ Դիստերվեգ
Ադոլֆ Դիստերվեգ (գերմ.՝ Friedrich Adolph Wilhelm Diesterweg, 1790 — 1866), գերմանացի մանկավարժ, քաղաքական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Ուսուցչի հպարտությունը աշակերտներին տված նրանց գիտությունն է[1]։
- Յուրաքանչյուր ուսուցման ու դաստիարակության մեջ ամենագլխավորը ուսուցիչն է, նրա մտածելակերպը[1]։
- Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը սովորեցնում է գտնել այն[1]։
- Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել