Միխայիլ Կալինին
Միխայիլ Իվանովիչ Կալինին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Кали́нин, 1875-1946), կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1944), կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե խոսենք կյանքի գեղեցկության մասին, ապա հենց հայրենիքի համար անձնուրաց պայքարն է կյանքի գեղեցկությունը։
- Յուրաքանչյուր մարդու կյանքը, եթե միայն նա հասկանում է, որ ինքը մարդ է, այն ժամանակ է միայն կատարյալ, երբ նա զգում է, որ ձգտում է ինչ-որ վեհ բանի, ոչ թե իր նեղ, եսասիրական շահերի իմաստով, այլ անձամբ նրան ոգեշնչող ընդհանուր մեծ գործի համար պայքարող առաջավոր մարդկանց մեծ նպատակի համար։
Աղբյուրներ
խմբագրել- Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1979։