Ապրել
Ապրել, գոյություն ունենալ, կյանք ունենալ, կենդանի լինել[1]:
Քաղվածքներ
խմբագրել- Ապրել` չի նշանակում շնչել։ Դա նշանակում է գործել։ Ոչ թե այն մարդն է շատ ապրել, որի տարիքն ավելի մեծ է, այլ նա, ով ամենից ավելի շատ է զգացել կյանքը։
- Ապրել` նշանակում է գործել։
- Կարևորը երկար ապրելը չէ, այլ այն, թե դու ճի՞շտ ես ապրել։
- Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։
- Մարդու իսկական կոչումը ապրելն է, ոչ թե գոյություն ունենալը։
- Երկու անգամ չեն ապրում, սակայն շատ են այնպիսիները, որոնք մեկ անգամ էլ չեն կարողանում ապրել։
Աղբյուրներ
խմբագրել- Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։