Ատելություն, ատելու զգացմունք, հակակրանք դեպի մեկը, մի բան[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ատելությունը թույլերի զայրույթն է[2]։
Ա. Դոդե
  • Ինչպես որ սատանան խոտորյալ հրեշտակ է, այնպես էլ ատելությունը այլասերված սեր է[2]։
Հենրիկ Սենկևիչ
  • Ծայրահեղ ատելությունը ծնվում է ծայրահեղ սիրուց[2]։
Սոկրատես
  • Ում սիրում է տերը, նրան ատում են ծառաները[2]։
Լոպե դե Վեգա
  • Սովորաբար մենք ատում ենք նրանց, ում չենք կարող արհամարհել[2]։
Տիրու դը Արգովիլ
  • Ատելություն ներշնչեք ատելության հանդեպ[2]։
Անատոլ Ֆրանս
  • Ամենաուժեղ ատելությունը ամենաուժեղ սիրո ծնունդն է[2]։
Թոմաս Ֆուլեր
  • Ատելությանը կարելի է ընտելանալ, սիրուն ընտելանալ չի կարելի[2]։
Ժան Անյու

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 205. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 75։
 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ատելություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։