Հիմարություն
Հիմարություն, առողջ դատողություն կատարելու անընդունակություն։
Քաղվածքներ
խմբագրել- Իմացի՛ր, որ հիմարներին պետք է պատասխանել լռությամբ[1]։
- Հիմարությունն արմատախիլ անելն ավելի դժվար է, քան մի վանք կառուցելը[1]։
- Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, նա հիմար է[1]։
- Հիմարը խելացի մարդու նկատմամբ մի առավելություն ունի. նա միշտ գոհ է ինքն իրենից[1]։
- Հիմարության դեմ անզոր են նույնիսկ աստվածները[1]։
- Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
- Հիմար է նա, ով արհամարհանքով է վերաբերվում իր հակառակորդին[1]։
- Հիմարներն ամոթխած չեն լինում[1]։
- Դուն էն գլխեն իմաստուն իս, խելքդ հիմարին բաբ մի անի[1]։
- Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[1]։
- Ոչ թե չիմացողն է հիմար, այլ իմանալ չցանկացողը[1]։
- Բոլոր հիմարությունները տգիտությունից են[1]։
- Լավ է մարդ ձագեր կորցրած արջին հանդիպի, քան թե հիմարին՝ հիմարության ժամանակ[2]։
- Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[2]։
- Մոլորվելը հատուկ է ամեն մեկին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները[2]։
- Լինում է երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս[3]։
- Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել[3]։
- Աշխարհում հիմարներն ավելի շատ են, քան խաբեբաները, այլապես խաբեբաներն ապրելու միջոց չէին ունենա[2]։
- Խելացի ձևացող հիմարից ավելի վտանգավոր բան չկա[3]։
- Բոլոր հիմարները համառ են, և բոլոր համառները՝ հիմար[3]։
- Իր հիմարությունը խոստովանող մարդն արդեն հիմար չէ[3]։
- Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է[3]։
- Հիմարներն ավելի շատ խոսում են իմաստության մասին, իսկ սրիկաները՝ առաքինության[3]։
- Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց, հիմար չէր լինի[3]։
- Ծիծաղել խելացի մարդկանց վրա. այս է հիմարների առավելությունը[3]։
- Խելացի մարդկանց ծանակելը հիմարների բնական առավելությունն է[3]։
- Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[3]։
- Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196։