Օնորե դե Բալզակ (ֆր.՝ Honoré de Balzac, մայիսի 20, 1799 — օգոստոսի 18, 1850), ֆրանսիացի վիպասան։

Օնորե դե Բալզակը (1842)

Քաղվածքներ

խմբագրել

Աղբյուրով

խմբագրել
  • Լավ գրված պատմական վեպերը արժեն պատմության լավագույն դասընթացներ[1]։
  • Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ[2]։
  • Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի[2]։
  • Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին[2]։
  • Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է[3]։
  • Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը[4]։
  • Չափազանց շատ ուրախություն ճաշակող մարդիկ անխուսափելիորեն բթանում են[5]։
  • Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թուլությունները[5]։
  • Մեծ մարդիկ ուտելու մեջ միշտ չափավոր են[5]։
  • Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին։ Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց։ Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել[6]։
  • Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել[6]։
  • Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ՝ հենց իր[6]։
  • Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը[6]։
  • Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար։ Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են[6]։
  • Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել[6]։
  • Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ[6]։
  • Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում[6]։
  • Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում[6]։
  • Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը[6]։
  • Անհեթեթություն է համարել, թե իբր տղամարդը երբեք չի կարող երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Դա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր՝ որևէ լուրջ գործ նվագելու համար[6]։
  • Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը[6]։
  • Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում[6]։
  • Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները[6]։

Առանց աղբյուրի

խմբագրել
  • Նա, ով փնտրում է միլլիոններ, շատ ուշ է դրանք գտնում, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ չեն փնտրում, երբեք էլ չեն գտնում...
  • Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսից մի քիչ ավելի գերադաս է։
  • Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։
  • Ամուսնությունը միշտ պետք է պայքարի այն հրեշի դեմ, որի անունն է սովորություն։
  • Աստված չի ստեղծել դժբախտության և ոչ մի օրենք, բայց մարդիկ հավաքվելով, աղճատել են նրա ստեղծագործությունը...
Երեսնամյա կինը

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 176. 
  2. 2,0 2,1 2,2 Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321. 
  5. 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Սոֆա Պետրոսյան (26.02.2018)։ «Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։