Փող
Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողը հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։
Քաղվածքներ
խմբագրել- Միայն նա է հարուստ, ով գրպանի փող ունի[1]։
- Մի՛ մոռանա աղքատության մասին. հիշելը փող չարժե[2]։
- Փող կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա արդեն արել են ծնողներդ[3]։
- Վատատեսներից փող պարտք վերցրու. նրանք չեն անակնկալում, որ այն վերադարձվի։
- Հետագայում այս երգը ինձ շատ պետք եկավ՝ մետրոյում փող աշխատելու համար։
- Գեղեցկությունը ուժ է, ինչպես փողերը, ինչպես լիցքավորված ատրճանակը։
- Փողով գնված մրցանակը ոչինչ չարժե։
- Ամեն ինչ կյանքում կա՛մ մարմին է, կա՛մ փող, և չի կարելի ունենալ և՛ այն, և՛ մյուսը միաժամանակ։ Դա նման է նրան, որ միաժամանակ լինես և՛ կենդանի, և՛ մեռած։
- Խնայիր փողերդ։ Փնտրիր՝ որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք։ Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում[5]։
- Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել։ Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա[5]։
- Շփվի՛ր։ Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից։ Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում[5]։
- Օգնիր մարդկանց. ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով[5]։
- Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման։
- Ներդրումային որոշում կայացնելը նման է գիտական հիպոթեզի առաջ քաշմանը և դրա հետ կապված քննության հանձնմանը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ ներդրումային որոշումների հիմքում ընկած հիպոթեզը նախատեսված է փող աշխատելու համար։
- Փողը հոտ չունի, սակայն ցնդում է։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 316.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 13։
- ↑ Ռազմիկ Մարտիրոսյան (հունվարի 2, 2015 թ․)։ «Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք». Ուինսթոն Չերչիլի 30 սուր արտահայտությունները։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։
- ↑ 4,0 4,1 4,2 Չակ Պալանիկի մեջբերումները ChuckPalahniuk.com-ում
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի «փողաբեր» խորհուրդները
- ↑ Ներդրումային արքաները. Ջորջ Սորոս։ success.am (սեպտեմբերի 13, 2012 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։