Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
Ամերիկացի գործարար և բարերար
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր (անգլ.՝ John Davison Rockefeller, հուլիսի 8, 1839, Նյու Յորք, ԱՄՆ — մայիսի 23, 1937, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում[1][2] մարդկության պատմության մեջ։
Քաղվածքներ
խմբագրել- Խնայիր փողերդ։ Փնտրիր որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք։ Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում։
- Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել։ Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա։
- Դեպի հսկայական հարստություն ճանապարհն ընկած է պասիվ եկամուտի միջոցով։ Եկամուտ, որը անընդհատ գալիս է՝ անկախ ձեր ջանքերից։
- Ստեղծիր պասիվ եկամուտի աղբյուր և ապրիր քո հաճույքներով։
- Շփվի՛ր։ Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից։ Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում։
- Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը։
- Երազանքներ՝ դրանք ամենագլխավորն են քո կյանքում։ Կարևոր է երազել և հավատալ, որ երազանքները կիրականանան։
- Օգնիր մարդկանց. ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով։
- Մի վախեցեք հրաժարվել լավից հանուն գերազանցի։
- Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան։
Ծանոթագրություններ
խմբագրել