Երազանք, բաղձալի ապագայի երևակայական պատկեր, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում մարդու ցանկությունները։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդու մասին անհամեմատ ավելի ճիշտ կարելի է դատել՝ ըստ նրա երազանքների, քան թե ըստ մտքերի[1]։
Վիկտոր Հյուգո
  • Երազանքներն աշխարհը դարձնում են հետաքրքիր ու իմաստալի[1]։
Անատոլ Ֆրանս
Ահա և անցել է քո կյանքն անիմաստ, անօգուտ ու աննպատակ[1]։
Տիտոս Լուկրեցիոս
  • Շտապ բռնիր երազը թևավոր
Եվ վերադարձիր լքված սիրո մոտ[1]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Երիտասարդները երազում են, ծերերը՝ վերհիշում[1]։
Լուի Արագոն
  • Ամեն մի երազանք վերջ ի վերջո մարմնավորում է. ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար. սեր կա յուրաքանչյուր սրտի համար։
Ֆլոբեր
  • Մեր ամենամեծ պարտականությունը մեր շարժման ուղղությունը միշտ դեպի մեր նվիրական երազանքները պահելն է[2]։
Ռանդոլֆ Բոուրն, ամերիկացի գրող
  • Երազելով փոքր բաների մասին՝ դուք երբեք հաջողության չեք հասնի մեծ բաներում[2]։
Հովարդ Շուլց, Starbucks-ի գործադիր տնօրեն
  • Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում[2]։
Ալեքսանդր Դյումա հայր
  • Միգուցե նա ով բոլորից շատ է անում, նաև բոլորից շատ է երազում[2]։
Սթիվեն Լիկոկ, կանադացի ուսուցիչ, գրող, երգիծաբան
  • Սկզբում երազանքները անհնար են թվում, հետո՝ անիրականանալի, իսկ հետո՝ անխուսափելի[2]։
Քրիստոֆեր Ռիվ, ամերիկացի դերասան, ռեժիսոր, Սուպերմենի դերակատար
  • Կյանքի ինչ-որ մի կետում մենք դադարում ենք հավատալ, որ մենք կարող ենք ԱՄԵՆ ԻՆՉ։ Եվ երբ չենք ունենում երազանք, չենք ունենում ոչինչ[2]։
«Տիեզերագնաց-ագարակատերը» գ/ֆ
  • Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես նայեցի շուրջս ու չտեսնելով իմ երազանքի ավտոմեքենան՝ որոշեցի ինքս նախագծել այն[2]։
Ֆերդինանդ Պորշե
  • Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները։ Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի[2]։
Վիկտոր Հյուգո
  • Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել[2]։
Գաբրիել Գարսիա Մարկես
  • Ամենաաղքատ մարդը բոլորովին էլ նա չէ, ով չունի գումար, տուն և ընտանիք։ Ամենաաղքատ մարդը նա է, ով չունի երջանկություն և երազանք[2]։
Ֆերնանդո Տորես
  • Իրականացրեք ձեր երազանքները, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզ աշխատանքի կվերցնի սեփական երազանքներն իրականացնելու համար[2]։
Ֆարրա Գրեյ, ամերիկացի բիզնեսմեն
  • Ցանկանալով և սպասելով հեռու չես գնա։ Վեր կաց ու հետևիր երազանքիդ[2]։
Ջարեդ Լետո
  • Հին երազները դժվար է գտնել, և գուցե պետք էլ չէ։ Ամեն տարիք իր երազներն ունի, թեկուզև չկատարվեն այդ երազները։ Ահռելի անհեթեթ բան կլինի, եթե պատանեկան երազները կատարվեն երեսուն տարեկանում[2]։
Վարդգես Պետրոսյան
  • Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է[2]։
Պաուլո Կոելյո
  • Նրանք, ովքեր երազներ են տեսնում ցերեկները, միշտ ավելի առաջ են գնում, քան նրանք, ովքեր երազներ են տեսնում գիշերները[2]։
Էդգար Ալան Պո
  • Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը[2]։
Էլեոնոր Ռուզվելտ
  • Ոչ ոքի երբեք թույլ մի տվեք այնպես անել, որ դուք ձեզ անարժան համարեք այն ամենին, ինչի մասին երազում եք[2]։
Հիթ Լեջեր, «10 պատճառ իմ ատելության համար» գ/ֆ
  • Որպեսզի հասնեք հաջողության, դադարեք վազել փողի հետևից, վազեք ձեր երազանքի հետևից[2]։
Թոնի Շեյ
  • Միայն երազելով՝ դուք երբեք չեք իմանա, թե ինչի եք ընդունակ իրականում[2]։
Մարկ Կուբան
  • Եթե դու միայնակ ես երազում, երազանքն այդպես էլ երազանք է մնում, իսկ ուրիշների հետ երազելու դեպքում դու իրականություն ես ստեղծում[2]։
Յոկո Օնո
  • Հետևեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները։ Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է[2]։
Ջարեդ Լետո
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երազանք հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 148:
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԸ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2016-10-06)։ Վերստացված է՝ 2018-03-03։