Ջահելություն
Ջահելություն, ջահել լինելը, ջահել կյանք, երիտասարդություն[1]:
Քաղվածքներ
խմբագրել- Ջահելությունը մեծ կախարդանք է։
- Ջահելությունը դա երազանք է։ Դա հավատ է։ Դա ձգտում է դեպի սխրագործություն։ Լիրիկա է և ռոմանտիկա։ Դա ապագայի մեծ պլաններ է։ Դա բոլոր հեռանկարների սկիզբն է։
- Ջահելությունը երջանիկ է նրանով, որ ապագա ունի։
- Պատանեկությունը ինքնին կյանքի պոեզիան է արդեն, և պատանեկության տարիներին ամեն ոք լինում է ավելի լավը, քան իր կյանքի մնացած ժամանակամիջոցում։
- Պահպանի՛ր քո ջահելությունը։ Աշխարհում ոչինչ չկա նրանից լավ։ Նրանից թանկ էլ ոչինչ չկա։ Ջահելությամբ, ինչպես ոսկով, կանես այն ամենը, ինչ որ ցանկանաս։
Աղբյուրներ
խմբագրել- Վ.Լ.Վորոնցով , Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
- ↑ Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020: